Իմ հեռավոր մայրիկ,
Իմ երազի երազ.
Քեզ գրում է ծաղիկ
Մի Հովհաննես Շիրազ:
Դու տխրում ես, ասին,
Կարոտում ես նրան,_
Դառած մի որբ լուսին`
Վշտիդ ամպը վրան:
Մայր իմ, չարժե տխրել,
Այն էլ նրա համար`
Ով մոր գիրկը թողել`
Թափառում է խելառ:
Այն էլ` ետևն ընկած
Թեթև մի եղնիկի`
Մոռանում է հանգած
Օջախն իր մայրիկի:
Մի տխրիր, երբ որ
Ելնի արևն ամպից`
Թվա թե հեռավոր
Մայրս է ծաղրում դեռ ինձ...

Комментариев нет :
Отправить комментарий
your comments