Մայրիկիս Ոգին
...Թշնամուս էլ խայթել ուզեմ,
Մայրս, կարծես, հայտնվում`
Ինձ է սաստում, որ նուրբ խոսեմ,
Ցավեմ, երբ սիրտ է ցավում:
Ծափ է տալիս ծիրիմի խորքում,
Երբ բացվում եմ վարդի պես,
Բայց երբ այլոց վարդն եմ պոկում`
Անիծում է ինձ, կարծես:
Հայեր, ես ձեր ցավը տանեմ,
Երբ մայրիկիս եմ հիշում,
կուզեմ ձեզ էլ խելքի բերեմ`
Խղճի գիրքն եմ ձեզ հուշում:
Երբ գանձերս ձեզ եմ ցրում,
Լուռ օրհնում է մայրս ինձ,
Իր ոգին է ինձ համբուրում,
Որ չեմ իջնում իր գահից:
Երբ կոյր աչքին լույս եմ դառնում,
Աչքն է բացվում մայրիկիս,
Մեռած մայրս է նորից մեռնում,
Երբ որ ցավ եմ ձեզ տալիս:
Երբ ընկածին վեր եմ հանում`
Մայրս իրավ կհառնի,
Քանի ծով է խիղճս անհուն`
Մայրս երբեք չի մեռնի:

Комментариев нет :
Отправить комментарий
your comments