Մայր իմ, դու սուրբ հայոց լեզու,
ամենօրյա դու ավարայր,_
Իրավ` քույրն ես դու աստծու,
Թե մայր հողն ես հավերժամայր,
Ողջ մառդկության էլ ինչն ես դու,
Որ պաշտում է քեզ ողջ աշխարհ...
Աստված հալվել-ձուլվել է` խեղճ
Բոլոր-մոլոր մայրերի մեջ,_
Անաստված է ողջ լուսնի տակ,
Ով չի պաշտում իր աստծուն,
Ով չի պաշտում մորը միակ:
Մեռցնում է ինչ-որ ծոցում
Իրեն ծնած իր աստծուն...
Այս ինչ դարու հասանք վշտեն`
Անաստվածներ, մորը պաշտեք:

Комментариев нет :
Отправить комментарий
your comments