суббота, 7 апреля 2012 г.

Hovhannes shiraz patranq , mayrik








Այնքան երկար նայեցի
Մեռած մորս պատկերին,
 
     Որ ինձ թվաց
       Դողաց
Իմ անունը շուրթերին:


Պարզ լսեցի մրմունջը`
_ Տղա, չերթաս, չխմես...
Իր վաղեմի տրտունջը

Մեջս լացեց` կյանքիս պես:


Բայց ախ, ինչպես չխմեմ,
Երբ դու չկաս, մայր իմ սուրբ,
Վիշտս ինչով ես քամեմ, 
Երբ դեռ կյանքն է նենգանուրբ:

Комментариев нет :

Отправить комментарий

your comments