суббота, 7 апреля 2012 г.

Hovhannes Shiraz Mayrik , mayrikis

Հովհաննես Շիրազ  frunzealt
















Մայր իմ, գիտեմ, սիրույդ ձեռից հիվանդ ես,
      Դու իմ քայլող օրորոց

Քո մեջ գտա աստվածությունն իմ անտես,
      Ընձյուղումով քո որդոց:


Ինչ որ չունի մարդն իր մեջ մշտակա,
      Ինչ կերազե սիրտը դեռ`
լոկ դու ունես` քո սուրբ առցունքն ինձ վկա,
      Քո մեջ գտա խիղճն անմեռ:


մայր իմ, քո սիրտն հրեշտակներն էլ չունեն,
      Ինչպես չունի ժայռն` խիղճ:
Աստվածուհիք, մայր իմ, մորից կծնվեն,_
      Դու սրբությանց արարիչ:


Դու իմ հոգու ամենասուրբ բնակիչ,
       Մայր իմ, մայր իմ, մայր իմ սուրբ,
Մեկ դու, մեկ էլ սու ես աստվածն իմ փրկիչ,
        Չեմ թոթովել ոչ մի սուտ:

Комментариев нет :

Отправить комментарий

your comments