суббота, 7 апреля 2012 г.

Hovhannes Shiraz karotelov Heg mayrik

 Hovhannes Shiraz

Կարոտելով հեգ մայրիկիս`
Տաճար մտա լուռ ու խոնարհ,
Որ թեթևնար ամպած հոգիս`
Արտասվելով մորս համար

Եվ ինչ` մորս տեսա իսկույն
Աստվածամոր աչքերի մեջ,
Աստվածամոր պես իմաստուն`
Նրա պես լուռ, նրա պես խեղճ:

Աղոթեցի` թեթևացա,
Բայց ծանրացավ հոգիս նորից,
Ավաղ, նորից նույնը դարձա,
Հառաչելով վշտիս ձորից:

Աստվածամայրն էլ չփրկեց
Ինձ էլ ցավից իմ անդամբան,
Գեթ արցունքով ինձ չսփոփեց
Նա էլ` մեռած մորս նման...





Комментариев нет :

Отправить комментарий

your comments