суббота, 7 апреля 2012 г.

Hovhannes Shiraz MAyrs kser , mayrik


Մյրս կսեր` Ուշ է, հարս բեր,

Հարս բեր, մուխս չմարի,
Ինչպես տողնեմ ես քեզ անտեր,
Ուշ է, հարս բեր մի բարի:

Էլ իմը չեն իմ ձեռները,
Ես անմեռ չեմ, հավատա,
Երբ չլինի քո խեղճ մերը,
Ով քեզ թեկուզ մի ջուր տա:

Հարս բեր, բալես, աչքս տեսնի`
Մի ջուր տա ինձ, նոր գնամ,
Գերեզմանիս փուշ չի բուսնի`
Թե իր անփուշն իմանամ...

Ինչպես գնամ ես գլխաչոր`
Ում ավանդեմ մայր լեզուս,
Հարս բեր, ծնիր ինձ թոռն ու ծոռ,
Որ միշտ պահենք ազգը կույս...


Տես` ուսերս փլվում են վար,
Տանդ սյուն բեր, իմ բալիկ,
Որ քեզ, թե քույր լինի, թե մայր,
Քեզ չդարձնի խաղալիք...:

Ախ, մայրիկ ջան, ինչ գիտեիր,
Որ խաղալիք կդառնամ,
Մի վարդն հազար փուշ է, նայիր`
Քիչ է մնում հոգիս տամ...

Խաղալիք է սրբությունը`
Սուրբ հոգիդ է ոկայում,
Աոերակոեց սրտիս տունը,
Վրաս բուերն են վայում...             Հովհաննես Շիրազ մայրիկ:

Комментариев нет :

Отправить комментарий

your comments